ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ստամբուլում նշվել է Հայոց ցեղասպանության տարելիցը

Ստամբուլում նշվել է Հայոց ցեղասպանության տարելիցը
24.04.2016 | 12:41

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում «Շաբաթ օրվա մայրերը/ մարդիկ» նախաձեռնությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա է իրականացրել՝ կոչ անելով առերեսվել պատմությանը: Նրանք իրենց հետ 1915 թվականի ապրիլի 24-ի զոհերի լուսանկարներն են բերել: Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը, ՀԲԸՄ ներկայացուցիչներ, Եվրոպայում ռասիզմի դեմ պայքարի կազմակերպության ներկայացուցիչները:
Հայ պատգամավոր Կարո Փայլանն իր ելույթում ասել է. «Մենք մեր նախնիների մարմիններն ենք ուզում, ուզում ենք մի տապանաքար դրվի: Մեզ կոտորողների անուններով փողոցներ են կոչվել: Այեն քաղաքում հայեր էին ապրում: Նրանց հիշատակին անգամ մի քար չի դրվել այդ քաղաքներում»:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ